ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիտ Բրինկը այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում է ԱՊԱ-ն: 

Բ. Բրինկի այցը երկու օր կտեւի: Այցի ընթացքում ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչը մի շարք հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: