Ինչպես գիտենք, ճապոնացիների շրջանում իդեալական տեսքով պտուղները շատ հարգի են, եւ կատարյալ տեսք ունեցող խնձորը կամ խաղողի ճութը կարող են հսկայական գումարներ արժենալ։ Հոկայդո կղզու Ֆուրանո շրջանում աճեցնում են ոչ միայն իդեալական կլոր սեխ, այլ նաեւ նախշում են այն Hello Kitty կատվի պատկերով։ Սեխի բերքը հավաքելուց մեկ ամիս առաջ դրանցից յուրաքանչյուրի վրա ձեռքով գծեր են քաշում, եւ սեխի հասունանալու պահին կճեպի վրա արդեն պատկեր է ձեւավորվում։

Վաճառքի են հանվում միայն ամենահաջողված սեխերը՝ իդեալական կլոր տեսքով եւ պարզ պատկերով։ Դրանց քաշը մոտ 1.8 կգ է լինում։ Այդպիսի մեկ սեխն արժի 5500 իեն՝ 52 դոլար։ Վաճառվելու է ընդհանուր առմամբ կատվի պատկերով 300 սեխ, եւ դրանք հնարավոր կլինի գնել նախապես պատվիրելով, հայտնում է Kedem–ը։