Բունդեսթագի խոսնակ Նորբերթ Լամերթը հունիսի 23-ին Բեռլինում  պատգամավոր Ջեմ Օզդեմիրի հետ այցելել է Գերմանիայի թուրքական համայնքին։ Այցը կայացել է համայնքի հրավերով։ Այս մասին ասված է Բունդեսթագի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Գերմանիայի խորհրդարանի նախագահի  այցը կայացել է Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման ֆոնին պատգամավորների հասցեին հնչող սպառնալիքների ֆոնին։ Մասնավորապես ծագումով թուրք գերմանացի պատգամավորներին եւ հատկապես բանաձւեի նախաձեռնող Ջեմ Օզդեմիրին սպառնում էին  հաշվեհարդար տեսնել։ Նորբերթ Լամերթը դատապարտել է Բունդեսթագի պատգամավորներին հնչող սպառնալիքները եւ դրանք որակել որպես հարձակում ամբողջ խորհրդարանի վրա։

Բունդեսթագի խոսնակը նշել է, որ Գերմանիայի թուրքական համայնքը  երկրի այն քիչ միություններից է, որոնք անընդունելի են համարում նմանատիպ սպառնալիքները, ասված է հաղորդագրության մեջ։

Նորբերթ Լամերը թուրքական համայնքին եւս մեկ անգամ հիշեցրել է, որ  ժողովրդավարական երկրում ժողովրդի ձայնը ներկայացնող խորհրդարանականին սպանել սպառնալը եւ դրանով նրան ճնշելը նշանակում է հարձակվել Գերմանիայի խորհրդարանի եւ խորհրդարանական ժողովրդավարության վրա։

Լամերթը շնորհակալություն է հայտնել թուրքական համայնքին պատգամավորներին սպանելու սպառնալիքներից ձեռնպահ մնալու համար։