Գերմանիայի արտգործնախարարությունը հունիսի 24-ը տխուր օր է անվանել Եվրոպայի ու Բրիտանիայի համար՝ ԵՄ կազմից թագավորության դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքների կապակցությամբ: Այս մասին ասվում է արտգործնախարարության Twitter –ում:

«Բրիտանիայից վաղ առավոտյան ստացված լուրերը իրոք սթափեցնում են: Սա տխուր օր է թե Եվրոպայի, թե Միացյալ թագավորության համար»,- նշված է հաղորդագրության մեջ, փոխանցում է Lenta–ն: