Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն դատապարտել է Վրաստանի իշխանություններին՝ սեպտեմբերին Թբիլիսիում ԵԽԽՎ իրավական հարցերով ենթահանձնաժողովի նիստին մասնակցելու համար ժամանած Սերգեյ Մարկովի գլխավորած ռուսական պատվիրակության մուտքն արգելելու համար:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, վրացական պատվիրակության անդամները բացատրել են, որ Մարկովին մերժել են մուտք գործել «օկուպացված տարածքների մասին» օրենքով, ըստ որի Վրաստանի տարածք չի կարելի մտնել Աբխազիայի կամ Հարավային Օսիայի տարածքով:
Պաշտոնական Թբիլիսիի պատճառաբանությունները ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում, մերժվել են նույն հանձնաժողովի կողմից:





























