Մեծ Բրիտանիան կողմ է քվեարկել ԵՄ կազմից դուրս գալուն։ Վերջնական արդյունքում այդ որոշմանը կողմ է արտահայտվել քվեարկողների 51.9 տոկոսը։ Այս մասին Մանչեսթերում ասել է Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը։
«ԵՄ կազմից դուրս գալուն կողմ է քվեարկել 17 մլն 410 հազար 742 ընտրող։ Մնալուն կողմ է արտահայտվել 16 մլն 141 հազար 241 մարդ»,– ասել է նա։
Հանրաքվեին մասնակցությունը կազմել է 72.2 տոկոս, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։





























