Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները արտահերթ խորհրդակցությամբ կքննարկեն ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, հայտնում է Reuters–ը։
«Մենք պետք է հանգիստ եւ կշռադատված քննարկենք, թե ինչպիսին է լինելու ԵՄ հետագա զարգացումը»,– ասել է ՔԴՄ խմբակցության ղեկավարը։

Նա նաեւ նշել է, որ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի օրը պետք է դառնա խթան Եվրոպայի ամրապնդման համար։

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած հանրաքվեի արդյունքում ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթահարել են 16.7 մլն ձայնի շեմը:

Մեծ Բրիտանիայի դուրս կգա Եվրամիությունից՝ այդ միությունում 43 տարվա անդամակցությունից հետո: Բրիտանացիների 51.9 տոկոսը կողմ է քվեարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, իսկ դեմ՝ 48.1 տոկոսը: Հյուսիսային Իռլանդիայի եւ Շոտլանդիայի քաղաքացիները կողմ են արտահայտվել ԵՄ կազմում մնալուն։