Լեհ Վոյցեխ Սավիցկին հոկտեմբերի 5-ին ԵԽԽՎ-ում ընտրվել է այդ կառույցի նոր գլխավոր քարտուղար: Նրա թեկնածության օգտին քվեարկել է ԵԽԽՎ-ի 246 պատվիրակներից 151-ը:
Նոր գլխավոր քարտուղարն ընտրվել է 5 տարով եւ իր լիրազորությունների կատարմանը կանցնի 2011-ի փերտրվարից:
Սավիցկին ծնվել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում 1955 թվականին: 1990-95 թվականներին նա բարձր պաշտոններ է զբաղեցրել Լեհաստանի խորհրդարանում` Սերյմում: ԵԽԽՎ-ում առաջին անգամ Սավիցկին հայտնվել է 1996-ին: 2006-ի մայիսից զբաղեցնում է ԵԽԽՎ նախագահի տեղակալի պաշտոնը:




























