Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների առաջնորդները Տաշքենդում գագաթնաժողովի ընթացքում հուշագիր են ստորագրել Հնդկաստանի եւ Պակիստանի` կազմակերպությանը միանալու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ Հնդկաստանին եւ Պակիստանին ՇՀԿ ընդունելու գործընթացը սկսվել է 2015-ին: Կազմակերպությանն անդամակցում են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:
Ավելի վաղ ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցեւը հայտնել էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) դիտարկում է ՄԱԿ-ի պատժամիջոցների վերացումից անմիջապես հետո Իրանի անդամակցության հայտը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՇՀԿ-ին Իրանի անդամակցության խոչընդոտ չի տեսնում:





























