Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ հունիսի 24-ին, ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին եւ քննարկել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մտքեր փոխանակվեցին համահայկական օրակարգի հարցերի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանն ու Էնթոնի Բարսամյանը քննարկեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը։