Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը հայտնել է, որ չի սպաում, թե ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ Մեծ Բրիտանիայում ընթացած հանրաքվեն  «դոմինոյի էֆեկտ» կառաջացնի: 

«Ես չեմ վախենում դոմինոյի էֆեկտից», — ասել է նա:

Միաժամանակ նա նշել է, որ բրիտանացիների որոշման պատճառով Եվրոպան կկորցնի իր կարգավիճակը եւ աշխարհում նշանակությունը, իսկ տնտեսոության վրա դրա ազդեցությունը կզգացվի երկար ժամանակ:

Ավելի վաղ Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ից հայտնել էին, որ Brexit-ը կարող է «դոմինոյի էֆեկտ» առաջացնել Արեւելյան Եվրոպայում:   

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն տեղի է ունեցել հունիսի 23-ին: Brexit-ի կողմնակիցները 51,9 տոկոսով հաղթանակ են տոնել, դեմ է հանդես եկել 48,1 տոկոսը: Հյուսիսային Իռլանդիայի եւ Շոտլանդիայի քաղաքացիներն իրենց հերթին արտահայտվել են Բրիտանիայի ԵՄ-ում մնալու օգտին: