Գերագույն Ռադայի պատգամավոր Աննա Գոպկոն հայտնել է, որ Ուկրաինան պատրաստ է Եվրամիությունում Մեծ Բրիտանիայի տեղը զբաղեցնել: Այսպես, հունիսի 24-ին` ուրբաթ, Facebook-ի իր էջում նա մեկնաբանել է հանրաքվեի արդյունքները, որում հաղթել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները:
«Բրիտանիան դուրս է գալիս, Ուկրաինան մտնո՞ւմ է: Փրկել Եվրոպան որպես մայրցամաք: Բեռլինը պետք է առաջ ընկնի. Բրիտանիային կորցնելով` ԵՄ-ը պետք է ստանա Ուկրաինան», — գրել է Գոպկոն:
Նա հավելել է, որ մոտ ապագայում եվրոպացիներին ավելի քիչ կհուզեն Ուկրաինայի խնդիրները: «Աշխարհը փոխվում է: Եթե մենք չհամախմբվենք, կարող ենք մոռացության մատնվել», — նշել է նա` հավելելով, որ Ուկրաինայում կարող է եվրոթերահավատություն զարգանալ, եթե ԵՄ-ը ձգձգի Կիեւին առանց վիզայի ռեժիմի տրամադրումը:





























