Չինաստանի իշխանությունները հրահանգել են դադարեցնել թռիչքները եւ վայրէջքները երկրի Բաոտոու քաղաքի օդանավակայանում Ներքին Մոնղոլիա նահանգում՝ չհայտնաբերված թռչող օբյեկտի հայտնվելու պատճառով:

Չվերթները չեն իրականացվել մոտ մեկ ժամ, գրում է The Daily Telegraph-ը:

Ականատեսները հաղորդել են, որ վառ լույս են տեսել օդանավակայանի տարածքում, որը հանկարծակի անհետացել է: Ինտերնետում շուտով տեսանյութ է հայտնվել, որում, իբր, նկարված է ՉԹՕ-ի հայտնվելը: