Մախաչկալայում հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է հետախուզման մեջ գտնվող Երլան Ուսուպովը: Նրան որոնում էին որպես ոստիկան Ռամազան Ռաջաբովի սպանության կազմակերպչի եւ անմիջական մասնակցի:
Հիեցնենք, որ Դաղստանի ծայրահեղականության դեմ պայքարի շրջանային բաժնի պետ Ռաջաբովը, նրա տեղակալն ու եւս երկու քաղաքացիական անձինք սպանվել էին սեպտեմբերի 28-ին Իսբերբաշ քաղաքում:
Հոկտեմբերի 5-ին մասնավոր տներից մեկում հատուկ նշանակության ուժերը շրջապատել էին Ուսուպովին: Մեկուկես ժամ անց գրոհայինը փորձել է ճեղքել շրջապատումը, սակայն վիրավորվել է: Փոխհրաձգության ընթացքում պայթել է նրա մարմնին ամրացված մահապարտի գոտին, հաղորդում է Vesti.ru-ն:




























