Մոսկվայի նախկին քաղաքապետն իր նոր աշխատավայրում կստանա ամսական 1 ռուբլի աշխատավարձ: Սա եղել է Լուժկովի պայմանը: Այս մասին «Նորությունների ռուսական ծառայությանը» հայտնել է Մոսկվայի միջազգային համալսարանի ռեկտոր Սերգեյ Կրասավչենկոն:
Յուրի Լուժկովը դարձել է այդ համալսարանի խոշոր քաղաքների կառավարման ֆակուլտետի դեկանը: Նրան աշխատանքի ընդունելու հրամանը ստորագրվել է հոկտեմբերի 1-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լուժկովը Մոսկվայի միջազգային համալսարանում դեկանի աշխատանքի էր անցել այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ազատել էր նրան Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից:




























