Լոնդոնի քրեական դատարանը գործ է հարուցել Սաուդյան Արաբիայի արքայազն Սաուդ Աբդուլազիզ բեն Նասեր աս-Սաուդի դեմ` ծառայի սպանության կասկածանքով:

Արքայազնի ծառա, 32-ամյա Բանդար Աբդուլազիզին ծեծված ու խեղդամահ արած գտել էին լոնդոնյան Լանդամարկ հյուրանոցի համարում, որտեղ նա ապրում էր արքայզնի հետ: Զոհի մարմնի վրա եղել են դաժան հարձակման հետքեր, հայտնել է մեղադրող կողմը:

«Կորեսպոնդենտը» փոխանցում է, որ դատարանում ներկայացվել է նաեւ հյուրանոցում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը: Այն ապացուցում է, որ արքայզնը դաժանաբար է վերաբերվել ծառային: Մեղադրող կողմը հայտարարել է, որ հանցագործությունը նաեւ սեռական ենթատեքստ է ունեցել: