Շվեդիայի մորթու ֆերմաներից մեկից 17 հազար ջրաքիս է փախել: Գազանիկները ազատության մեջ են հայտնվել վանդակի կողպեքը բացվելու հետեւանքով: Սակայն, ինչպես նշել են իրավապահ մարմինները, ջրաքիսները, որոնք պահվել են ֆերմայում, վայրի բնության մեջ դժվար թե կարողանան գոյատեւել: 

Մորթու ֆերմայի տերերի գնահատմամբ՝ ազատության մեջ հայտնված ջրաքիսների ընդհանուր արժողությունը կազմում է մոտ 1 միլիոն դոլար: Մորթու ֆերմաներում հաճախ են աճեցնում ջրաքիսների, քանի որ դրանք թանկարժեք մորթու աղբյուր են: Այդ գազանիկների մորթուց կարում են տարբեր հագուստներ ու աքսեսուարներ: 

Ջրաքիսների մորթուց  ապրանքների արտադրությանը  հաճախ են ընդդիմանում կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները: Հենց նրանք են հաճախ կոտրում այն վանդակների կողպեքները, որոնցում պահվում են փափուկ ու թանկ մորթի ունեցող կենդանիները ու նրանց ազատություն շնորհում: