Ադրբեջանում մցխեթցի թուրքերի «Վաթան» կազմակերպությունը պատրաստվում է մոտ ապագայում դադարեցնել իր գործունեությունը Ադրբեջանում եւ տեղափոխվել Վրաստան, գրում է ադրբեջանական «Զերկալոն»։

Ըստ կազմակերպության նախագահ Իբրահիմ Բուրխանովի, ընկերությունը միավորում է շուրջ 17 հազար մցխեթցի թուրքերի, որոնք գալիք տարվա սկզբին, երբ արդեն լուծված կլինի իրենց հայրենադարձի կարգավիճակ տրամադրելու հարցը, վերադառնալ «հայրենի Վրաստան»։

Ըստ ադրբեջանական թերթի, Ադրբեջանում այժմ ապրում են շուրջ 70 հազար մցխեթցի թուրքեր, որոնք հիմնավորվել են հիմնականում Սաաթլու եւ Սաբիրաբադ շրջաններում՝ այն բանից հետո, երբ Ստալինը նրանց աքսորեց Վրաստանից։

NEWS.am Ադրբեջանական այս տեղեկատվության կամ ավելի ճիշտ ապատեղեկատվութան զավեշտն այն է, որ ըստ էության ոչ մի 70 հազարանոց մցխեթցի թուրքերի համայնք ամենայն հավանականությամբ չկա։ Եթե լիներ, ապա նրանք վաղուց բազմաթիվ առիթներ էին ունեցել գալու Վրաստան, երբ տարիներ առաջ հայտարարվեց Վրաստան մցխեթցի թուրքերի վերադարձին վրացական իշխանությունների թույլտվության մասին։ Լավագույն դեպքում Ադրբեջանը ուզում է մցխեթցի թուրքերի անվան տակ ազերիներով համալրել վրացական ադրբեջանաբնակ շրջանները, ու ոչ միայն դրանք։ Իսկ վատագույն դեպքում՝ սա ընդամենը տեղեկատվական պարզունակ խայծ է՝ ուղղված հայ-վրացական հարաբերությունների պղտորմանը։