Կրասնոդարի Պաշկովյան հայկական մշակութային կենտրոնի վոկալի ստուդիայի սան Լիանա Գրիգորյանը «Ադիգեայի աստղիկներ» մանկապատանեկան միջազգային փառատոնում «Էստրադային երգեցողություն» անվանակարգում արժանացել է երկրորդ աստիճանի դիպլոմի: «Հայաստան» երգով ավագ տարիքային խմբում հանդես եկած 20-ամյա Լիանան խստապահանջ ժյուրիին հիացրել է հզոր ձայնով: Մրցույթին նրան նախապատրաստել էր վոկալի ստուդիայի ղեկավար Շուշան Ղազարյանը, հաղորդում է «Երկրամասը»:

Փառատոնին մասնակցել են մոտ 500 կատարողներ եւ կոլեկտիվներ Սիրիայից, Հորդանանից, Թուրքիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ռումինիայից եւ Ռուսաստանի հարավային հանրապետություններից, երկրամասերից եւ մարզերից: