Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարի անվան շուրջ ինտրիգներ են հյուսվում:
«Սոբեսեդնիկի» տվյալներով, քննչականի ղեկավար է դարձել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի համակուրսեցին՝ Ելենա Լեոնենկոն:
Ինտրիգն այն է, որ քննչականի ղեկավարի պաշտոնի համար պայքարը գնում է դրածոների միջեւ. Լեոնենկոն Մեդվեդեւի դրածոն է, Բաստիրկինը՝ Պուտինի: Հենց նրանք էլ որոշել են, թե ում համակուրսեցին է նշանակվելու այդ պաշտոնում:
Որոշ տվյալներով, Լեոնենկոն սովորել է Լենինգրադի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետում Մեդվեդեւի հետ: Ավելի վաղ, Լեոնենկոն Ալեքսանդր Բաստիրկինի տեղակալն էր:




























