Խարդախության մեջ մեղադրվող Ռուսաստանի  Պետդումայի  պատգամավոր Աշոտ Եղիազարյանը կարող է չվերադառնալ Ռուսաստան:

«Տվոյ դեն» թերթի տվյալներով, Եղիազարյանը հող է նախապատրաստում քաղաքական ապաստանի համար: ՌԴ խորհրդարանի ստորին պալատում չեն բացառում, որ եթե քաղաքական գործիչը չվերադառնա Ռուսաստան, ապա նրան կարող են զրկել անձեռնամխելիությունից եւ ենթարկել քրեական պատասխանատվության, հատկապես, «Մոսկվա» հյուրանոցում գործողությունների հետ կապված: 

Եթե Եղիազարյանը ապաստան խնդրի մինչ իր Դումայի գործընկերները ինչ-որ որոշում կայացնեն, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (այն ղեկավարում է Վլադիմիր Ժիրինովսկին) անդամը կարող է դառնալ ՌԴ խորհրդարանի` փախուստի դիմած առաջին պատգամավորը: