Ավստրալիայի դրոշի տակ հանդես եկող ծանրորդ Դավիթ Սարգսյանին արգելել են երկու տարի մասնակցել մրցումներին` խթանիչներ օգտագործելու պատճառով։ Նշենք, որ խոսքը գնում է հայտնի հայ ծանրորդ, աշխարհի նախկին չեմպիոն Յուրի Սարգսյանի որդու մասին: Նա ստուգում էր անցել անցյալ տարվա նոյեմբերին։
Հոկտեմբերի 5-ին դոպինգ ստուգումները դրական արդյունք են ցույց տվել` ապացուցելով, որ Դավիթը խթանիչներ է օգտագործել։
Այս մասին հայտնել են խթանիչների օգտագործման դեմ պայքարի Ավստրալիայի գրասենյակի պաշտոնյաները։
Դավիթ Սարգսյանը պատճառաբանել է, որ անպտղությունից բուժվելու կուրսով հատուկ սննդամթեք է օգտագործել` ցանկանալով հայր դառնալ։ Հաղորդում է «Ազատությունը»:




























