Վլադիվոստոկում ոչնչացվել է ուզբեկ ներգաղթյալների կազմակերպած ծայրահեղ իսլամիստական խմբավորումը: 2008-ին Միջին Ասիայից Պրիմորյե են գործուղվել էմիսարներ, որոնց խնդիրն է եղել Վլադիվոստոկում իսլամիզմի քարոզ ու մահմեդական երիտասարդների հավաքագրում իրականացնել:

Անվտանգության դաշնային ծառայության գործողությունների արդյունքում, հաստատվել է, որ ընդհատակյա կազմակերպությունը ղեկավարել են արտասահմանյան ահաբեկչական ճամբարներում պատրաստված ուզբեկ ներգաղթյալներ:

Կազմակերպության ղեկավարը եղել է Ուզբեկստանում ծայրահեղական գործունեություն ծավալելու մեջ կասկածվող  «Հանաբադյան ջամաաթ» ծայրահեղ իսլամիստական խմբավորման անդամը: Այդ մարդու հրավերով Վլադիվոստոկ են ժամանել խմբավորման եւս վեց անդամներ: Կազմակերպության առաջնորդները ձերբակալվել են եւ հետ են ուղարկվել Ուզբեկստան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: