Հոկտեմբերի 6-ի առավոտյան Պակիստանում հրդեհել են 20 ավտոցիստեռններ եւ բեռնատարներ, որոնք Աֆղանստան էին տեղափոխում ՆԱՏՕ-ի զինված ուժերի համար նախատեսված վառելիքը:
Հարձակման ընթացքում մեկ մարդ մահացել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Ավելի վաղ երկրի հարավում հրդեհվել էին ՆԱՏՕ-ի եւս 27 բենզատարներ:




























