«Լիվերպուլի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբը վաճառվելու է ամերիկյան New England Sports Ventures (NESV) ընկերությանը, որին պատկանում է բեյսբոլի «Բոսթոն Ռեդ Սոքս» ակումբը: «Լիվերպուլի» վաճառքը պաշտոնապես կհաստատվի, երբ համապատասխան թույլտվություն տա Անգլիայի ֆուտբոլային Պրեմյեր լիգայի ղեկավարությունը: