Նախնական տվյալներով, Տաջիկստանի Ազգային գվարդիայի ՄԻ-8 ուղղաթիռը կործանվել է տեխնիկական պատճառներով:

Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին Ռաշտի շրջանում՝ Դուշանբեից 180 կմ հեռավորության վրա: Անձնակազմի չորս անդամներ զոհվել են, երեք տեխնիկական աշխատակիցների տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է Trend-ը:

Նշենք, որ հենց Ռաշտի շրջանում է ընթանում գրոհայինների ոչնչացման հատուկ գործողությունը: Գրոհայինները հարձակվել էին պաշտպանության նախարարության շարասյան վրա՝ սպանելով 28 զինվորականների: Գործողության սկզբից ոչնչացվել են 15 գրոհայիններ: