Հոկտեմբերի 5-ին`ժամը 13.56-ին, ահազանգ է ստացվել, որ սննդային թունավորումով Երեւան քաղաքի «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոց են տեղափոխվել Երեւանի Բաշինջաղյան փողոցի 15-րդ շենքի թիվ 50 բնակարանի բնակիչներ`39-ամյա Գեւորգ Գեւորգյանը, 38-ամյա Սուսաննա Գյուլազարյանը, 13-ամյա Ռիմա Գեւորգյանը, 10-ամյա Թելման Գեւորգյանը եւ 4-ամյա Արմեն Գեւորգյանը:
Ռ. Գեւորգյանը, Թ. Գեւորգյանը եւ Ա. Գեւորգյանը ստանալով առաջին բուժօգնություն դուրս են գրվել հիվանդանոցից: Գ. Գեւորգյանի եւ Ս. Գյուլազարյանի վիճակը գնահատվել է միջին ծանրության:





























