Եմենի մայրաքաղաք Սանայում պայթյուն է որոտացել Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ի առավոտյան դեսպանի մեքենայի մոտ, որում եղել է անգլիացի մի դիվանագետ: Ոչ ոք չի տուժել:

Եմենցի ոստիկանների տվյաներով, պայթյունի արդյունքում վնասվածքներ են ստացել մի քանի անցորդներ, հաղորդել է BBC-ն:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: