ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Նախիջեւանում:

Ինչպես 1news.az-ին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Քիթ Բինը, հոկտեմբերի 6-ին Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) եւ Բեռնար Ֆասjեն (Ֆրանսիա) Բաքվից մեկնել են Նախիջեւան, որտեղ մտադիր են հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Բինի խոսքով, Նախիջեւանից հետո համանախագահները կայցելեն Երեւան: