Չինական Հենան նահանգի բնակչուհին, որը սպորտով է տարված, ինտերնետի օգտատերերին զարմացրել է րր արտաքինով. 50 տարեկանում կինը կրկնակի երիտասարդ է երեւում, գրում է Daily Mail-ը:
Պարբերականի տեղեկությամբ, Ե. Վենը 30 տարեկանում սկսել է ամեն օր լողով զբաղվել եւ կանոնավոր կերպով մարզասրահ այցելել: Նշվում է, որ 2016-ի մարտին կինը, որը որդի ունի, լողալով անցել է Մալաքյան նեղուցը եւ նախատեսում է հաղթահարել Հանգան գետը Հարավային Կորեայում:
Վենը հույս ունի, որ 80 տարեկանում էլ կկարողանա լողազգեստ կրել: Նշվում է, որ կնոջ լուսանկարները ժողովրդականություն են ձեռք բերել չինական սոցցանցերում, որտեղ մարդիկ հիանում են նրա ֆիզիկական վիճակով: «20 տարեկանի կազմվածքով 50-ամյա կին` լի դրական էներգիայով», — մեկնաբանություններից մեկն է ներկայացնում Daily Mail-ը:
2015-ի հոկտեմբերին հաղորդվել էր, որ 63-ամյա Էլլեն Էկտորը ամերիկյան Ատլանտա քաղաքից (Ջորջիայի նահանգ) Instagram-ում ժողովրդականություն է ձեռք բերել, երբ ֆիթնեսի մարզիչ է դարձել եւ սեփական տեսադասընթացներն է տեսագրել: Սոցցանցի նրա հաշվին ավելի քան 118 հազար օգտատեր է բաժանորդագրված: Էկտորի առաջարկած գրեթե բոլոր վարժությունները կարելի է կատարել առանց հատուկ սարքավորումների:




























