ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 28-ին, շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կինոօպերատոր Լաերտ Պողոսյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ:

«Դուք ակնածանքի արժանի այն գործիչներից եք, որի երկարամյա աշխատանքի շնորհիվ հայ կինոն հարստացավ բազմաթիվ սիրված կինոնկարներով:

Կինոօպերատորական վարպետությամբ և պատկերի նուրբ զգացողությամբ Դուք ստեղծել եք մի աշխարհ, որտեղ միահյուսվում են ազգայինն ու համամարդկայինը, դասականն ու նորարարականը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: