Ռիո դե Ժանեյրո քաղաքի Գալեան օդանավակայան ժամանող զբոսաշրջիկներին ողջունել են «Բարի գալուստ դժոխք» պաստառով, գրում է Yahoo News–ը:
«Բարի գալուստ դժոխք: Ոստիկանության ու հրշեջ ծառայությունների աշխատողները աշխատավարձ չեն ստանում: Ռիո դե ժանեյրո ժամանողները այստեղ իրենց անվտանգ չեն զգա»,- գրված է պաստառի վրա, որը իր թվիթերում հրապարակել էր լրագրողներից մեկը:
Նաև հայտնում են որ օդաանավակայանի ելքի մոտ, կամուրջներից մեկի վրա գրված է «Բարի գալուստ, մենք հիվանդանոց չունենք»:
Բրազիլիան զգալի խնդիրների է բախվում Օլիմպիական խաղեր 2016-ի նախօրեին անվտանգության ապահովման հարցերում: Բրազիլիայում մտահոգված են Զիկա վիրուսի տարածումով, քաղաքական ճգնաժամով, որն առաջացել է նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի հետևանքով և սոցիալական աճող անհավասարությունով:




























