Թուրքիայի Կայսերի նահանգի ֆերմերներից մեկի հավն ածել է 205 գրամանոց հսկա ձու։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Կայսերիի ձու արտադրողների միության նախագահ Իբրահիմ Աֆյոնը նշել է, թե իրենց կոլեգայի հավն ածում է 150-ից մինչեւ 205 գրամ ծանրությամբ ձվեր։

«Այդ հավն ածել է 205 գրամանոց ձու, որի քաշը, ցավոք, օր օրի իջնում է եւ ներկայումս կշռում է 201,6 գրամ։  Աշխարհի ամենամուծ ձուն եղել է 180 գրամ»,-նշել է Աֆյոնը՝ հավելելով, որ արդեն դիմել են՝ Գինեսի ռեկորդների գրքում իրենց ձուն գրանցելու համար։