Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան աննախադեպ որոշում է ընդունել` 91 տարով որակազրկելով մինի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Ալի Բեդրեդինին: Բացի այդ, նա տուգանվել է երեք հազար եվրոյով:
Նման խիստ պատժամիջոցները ֆուտբոլիստի նկատմամբ կիրառվել են տարբեր կազմակերպություններում` Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայում եւ Ֆուտզալային ակումբների ազգային միավորման ցուցակներում գրանցված երկու ակումբների հետ միաժամանակ գործող պայմանագիր ունենալու համար: Բեդրեդինը հայտարարել է, որ այդ ամենը ֆեդերացիայի սխալն է, իսկ 91 տարով չեն որակազրկում շատ ավելի ծանր զանցանքների համար:
Այժմ Ալի Բեդրեդինը 31 տարեկան է եւ տեսականորեն խաղահրապարակ կարող է վերադառնալ 122 տարեկանում: Մարզիկը բողոքարկել է որոշումը:




























