Հայաստանի խորհրդարանը 2010թ. երրորդ եռամսյակում 1149 նամակ է ստացել:

Հայաստանի ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակում է 2010 թ. երրորդ  եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:

Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին  է հանձնվել քաղաքացիների 343, փոխնախագահներին` 53 նամակ: ԱԺ նախագահը եւ  փոխնախագահները  պատասխանել են բոլոր նամակներին:

ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 305 նամակ. պատասխանել են բոլորին:

ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 448  նամակ. պատասխանել են բոլորին:

Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, կենցաղային խնդիրներ: