Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է Ադրբեջանից ստացված 18 հայցերի դատավճիռը: Այս մասին Turan-ին հաղորդել է Ասաբալի Մուսաթաֆաեւի փաստաբանը, որը նշված գործերից 13-ում հանդես է եկել որպես հայցվորների ներկայացուցիչ:
Նրա պաշտպանյալները հայց են ներկայացրել բողոքի ակցիաների մասնակցելու համար ադմինիստրատիվ ձերբակալությունների դեմ:
ՄԻԵԴ-ը բավարարել է, մասնավորապես, ընդդիմադիրներ Մամեդ Իբրահիմի, Աբուլֆազ Կուրբանլիի, Ռուֆաթ Հաջիբեյլիի, Էլշադ Բուդաղովի, Օրհան Ջարչիեւի, Վագիֆ Խալիգովի, Հաֆիզ Ֆարհադիի, Էլչին Ջարուլաեւի, Ինգիլաբ Քերիմովի, Շաքիր Աբասովի, Զուլֆուղար Էյվազովի, Թազախան Միրալամլիի եւ Բահրուզ Հասանովի հայցերը: Բոլորի համար փոխհատուցում է սահմանվել՝ 165 հազար եվրոյի չափով ընդհանուր գումարով:
Մուսթաֆաեւի խոսքով, տարեսկզբից Ադրբեջանից ստացված նմանատիպ գործերով 20 վճիռ է կայացվել:





























