ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովն ադրբեջանական «Թրենդ» գործակալության հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են տարածաշրջան հաջորդ շաբաթ նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի հերթական հանդիպումը նախապատասրտելու համար: "Մենք այցելելու ենք տարածաշրջան՝ նախապատրաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը հուլիսի կեսերին՝ Մոսկվայում: Մերզլյակովի խոսքերով՝ համանախագահներն անում են ամեն ինչ, որ հանդիպումն ընթանա կառուցողական մթնալարտում: «Մենք հույս ունենք առաջընթաց գրանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասել է համանախագահը:



























