Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Թուրքիայի «Անկախ արդյունաբերողների եւ գործարարների միության» գործարար համաժողովի ժամանակ եւ խիստ ուղերձներ հղել Եվրամիության երկրներին։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Էրդողանն իր խոսքում հիշեցրել է ժողովրդավարացման ճանապարհին արված քայլերը՝ հավելելով, թե իրենց համար բոլորովին կարեւոր չէ՝ Եվրամիության անդամակցության բանակցությունների ընթացքում արված քայլերը կնդունվե՞ն, թե՝ ոչ։ «Ես այդ մասին իրենց եւս ասել եմ։ Եթե Թուրքիային չեք ցանկանում, հայտարարեք այդ մասին»-նշել է Էրդողանը։





























