Associated Press գործակալությունը հայտնել է, որ արհեստական ինտելեկտ է օգտագործում ԱՄՆ-ի բեյսբոլային լիգայի ստորին խաղերի լուսաբանման համար:
Արհեստական ինտելեկտի ստեղծած նյութերն օգտագործվում են` լուսաբանելու այն խաղերը, որոնց գործակալության թղթակիցները նախկինում ուշադրության չէին արժանացնում, հայտնում է Techcrunch-ը:
Լուրերի նյութերի համար ծրագրային ապահովում է օգտագործվում, որը մշակել է Automated Insights ընկերությունը եւ բեյսբոլային ստորին խաղերի պաշտոնական վիճակագրության մատակարար MLB Advanced Media-ի (MLBAM) տվյալները:
Սակայն տվյալ քայլն անսպասելի չէր, որովհետեւ նախկինում գործակալությունն այն օգտագործում էր բիզնեսի թեմաների լուսաբանման համար:





























