ԱՄՆ-ը կոչ է անում Ռուսասատանին «դադարեցնել վրացական տարածքների օկուպացիան» եւ այնտեղից դուրս բերել իր զինուժը: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դուրս բերել իր զինուժը` այսկերպ կատարելով 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը»,- Քլինթոնի խոսքերն է մեջբերում «Գրուզիա Online»-ը:
Պետքարտուղարը նշել է, որ զինուժի դուրսբերումը պետք է տեղի ունենա «խաղաղ ճանապարհով»` Ժնեւյան բանակցությունների շրջանակներում: «Վրաստանը պետք է ազատ եւ ամբողջական լինի` դառնալով Արեւմուտքի մի մասը, ինչպես դա ցանկանում է վրաց ժողովուրդը»,- ասել է Քլինթոնը:
Նա նաեւ ներդրողներին կոչ է արել ուշադրությամբ հետեւել Վրաստանին, քանի որ այդ երկիրը «դառնում է տարածաշրջանային տնտեսական զարգացման մոդել»:




























