Օդեսայում Չայկա մանկական կենտրոնում սկսել է իր աշխատանքը «Ուկրաինայի հայերի միության մանկապատանեկան ամառային ճամբար 2016-ը», հայտնում է Analitikaua –ն:

Մոտ 100 երեխա 14 օր շարունակ իր ամառային հանգիստն է անցկացնում Սեւ ծովի ափին: Այս տարի ճամբարում հանգստանալու կգնան երեխաներ ոչ միայն Ուկրաինայի տարբեր շրջաններից, այլեւ Հայաստանից ու Բուլղարիայից, հայտնել է Ուկրաինայի հայ երիտասաարդության միության նախագահ Վարդան Հարությունյանը:

Հանգստացողների համար նախապատրաստված է լայն ծրագիր, նախատեսվում են ժամանցային գիտարշավներ, մրցույթներ ու զանազան հանդիպումներ: Հատուկ ուշադրություն է հատկացվելու նաեւ երեխաներին հայոց լեզու սովորեցնելուն, ծրագրվում են պարի պարապմունքներ եւ շատ այլ բաներ:

Ինչպես արդեն հայտնել են, Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ մասնակցում է հայ երիտասարդների կյանքին, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը հատուկ ուշադրություն է հատկացնում երիտասարդական ծրագրերին ու սպորտին, կանոնավոր կերպով կազմակերպում հայ երիտասարդների հանգիստը: Ամառային ու ձմեռային ճամբարները անցնում են երկրի գեղատեսիլ հանգստավայրերում: