Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի այցելությունը Հայաստան անորոշ ժամանակով հետաձգվել է: «Ազգի» տեղեկություններով, Հարիրիի Հայաստան այցը հետաձգել է Լիբանանում քաղաքական իրավիճակի սրման պատճառով:
Լիբանանի վարչապետի այցելությունը, ըստ թերթի տեղեկությունների, տեղի կունենա առաջին իսկ հարմար ժամանակահատվածում: Նախնական հայտարարության համաձայն` Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորած պատվիրարակությունը պաշտոնական այցով Հայաստանում պետք է լիներ այսօր`հոկտեմբերի 7-ին: Երկօրյա այցի շրջանակներում:
Նախատեսվում էր, որ Լիբանանի վարչապետի այցի ընթացքում կողմերը պետք է քննարկեին 6 տարի առաջ ստեղծված համատեղ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:




























