Մոսկվայի պետհամալսարանի լրագրության ֆակուլտետի դեկան Ելենա Վարտանովան քննադատել է իր ուսանողուհիներին` Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին արած նվերի համար: Աղջիկները կիսամերկ վիճակում նկարվել էին օրացույցի համար:

Ըստ Վարտանովայի, սակայն, այդ արարքի համար աղջիկներին պատժել չարժե: «Ինչի՞ համար պատժել: Դա դաստիարակության, ճաշակի եւ էթիկայի հարց է»,- Վարտանովային մեջբերել է ՌՍՆ ռադիոն: Դեկանին զայրացրել է այն փաստը, որ իրենց նվերի գովազդման համար աղջիկները օգտագործել են համալսարանի բրենդը, ինչն իրենց չի պատկանում»:

Հիշեցնենք, որ Պուտինի 58-ամյակի նախօրեին Մոսկվայի խանութներում հայտնվել են օրացույցներ, որտեղ պատկերված են ուսանողուհիները: Լուսանկարների վերտառությունները եւս բավական ուշագրավ են. «Անտառները մարեցիք, իսկ ես դեռ այրվում եմ» կամ «Ի՞նչ կասեք երրորդ անգամվա համար»: