Բոգուչանի ՀԷԿ-ը դեռ չեն հասցրել կառուցել, սակայն այնտեղ խնդիրներ են ծագել: Հոկտեմբերի 7-ի գիշերը Կրասնոյարսկի մարզի Բոգուչանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ԱԻՆ տարածքային վարչությունը:
Գործակալության փոխանցմամբ, ժամը 00:25-ի սահմաններում ամբարտակի ստորին հատվածում հրդեհ է սկսվել, որի մակերեսը կազմել է մոտ 100 քմ: Հրդեհի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Հրդեհի պաշտոնական պատճառը դեռ չի պարզվել, բայց նախնական գնահատականներով, այն տեղի է ունեցել էլեկտրական սարքերի կարճ միացման հետեւանքով:




























