Համաշխարհային տպագիր եւ տեղեկատվական WAN/IFRA ընկերակցությունը «Ազատության ոսկե փետուր-2010» մրցանակը շնորհել է իրանցի լրագրող Ահմադ Զեյդաբադիին, ով վեց տարվա ազատազրկում է կրում Իրանի իշխանությունների դեմ քարոզչություն ծավալելու մեղադրանքով:

Իրանցի լրագրողի մրցանակը ստացել է 2006 թվականի մրցանակակիր Աքբար Գանջին:

Զեյդաբադին ձերբակալվել էր 2009-ին, 40 այլ լրագրողների եւ 100 ընդդիմադիրների հետ միասին` Իրանում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ զանգվածային բողոքներից հետո: Դատարանը լրագրողին դատապարտել էր վեց տարվա ազատազրկման, հինգ տարվա աքսորի եւ լրագրողական գործունեության ցմահ արգելքի: