Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այսօր` հոկտեմբերի 7-ին դառնում է 58 տարեկան: Նա այսօրը կանցկացնի հայրենի Սանկտ-Պետերբուրգում, սակայն աշխատանքային ռեժիմը չի խախտի:
Պուտինի այսօրվա գրաֆիկում մի ամբողջ շարք աշխատանքային միջոցառումներ են նախատեսված: Մասնավորապես, Ռուսաստանի վարչապետ կհանդիպի արհմիությունների ղեկավարների հետ, որի ժամանակ կքննարկի բյուջետային աշխատողների աշխատանքի վարձատրության հարցերը: Այնուհետեւ նա խորհրդակցություն կանցկացնի երկրի առաջատար համալսարանների հետագա զարգացման վերաբերյալ: Իսկ արդեն երեկոյան, աշխատանքից հետո, Վլադիմիր Պուտինը հյուսիսային մայրաքաղաքում մտադիր է մտերիմների եւ ընկերների հետ նշել ծննդյան օրը:





























