Օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի շախմատի 3-րդ միջազգային հուշամրցաշարի երկրորդ տուրից հետո 100 տոկոսանոց արդյունք ունի 64 մասնակիցներից միայն հինգը: Երկուական միավոր են վաստակել Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Վոլկովը, Կոնստանտին Շանավան, Մայա Լոմինեյշվիլին եւ Գեւորգ Ալավերդյանը: