Ֆուտբոլի Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը, ով օրերս հայտարարել էր, թե Հայաստանի թիմին չի համարում Ռուսաստանի հավաքականից թույլ, մտադիր է վաղը Հայաստանի հետ կայանալիք խաղում մի քանի առաջատար ֆուտբոլիստների թողնել պահեստայինների նստարանին:
«Սպորտ-Էքսպրեսը» հաղորդում է, որ պաշտպան Մարտին Շկրտելը, կիսապաշտպաններ Միրոսալ Ստոխը եւ Յուրայ Կուցկան նախորդ հանդիպումներում դեղին քարտ են ստացել եւ եւս մեկ զգուշացման դեպքում բաց կթողնեն Իռլանդիայի հետ հաջորդ հանդիպումը: Կիսապաշտպան Զդենո Շտրաբը վատառողջ լինելու պատճառով Երեւան չի ժամանել:




























