«168 ժամ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ է նշանակվելու նույն կառույցի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Արամ Տեր-Սահակյանը։ Նա ՌՈ-ում համակարգում է օպերատիվ աշխատանքները, բացի այդ մի քանի տարի աշխատել է Արցախում:

«Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ա. Տեր-Սահակյանի համար միջնորդել է անձամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Նույն աղբյուրների հավաստմամբ՝ Տեր-Սահակյանն արդեն նշանակվել է ՌՈ պետի պաշտոնակատար եւ որոշ ժամանակ կաշխատի այդ կարգավիճակում»,- գրում է պարբերականը: