Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի կարծիքով՝ օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը խախտում է օլիմպիական խարտիայի  գլխավոր սկզբունքներից մեկը՝ զբաղվում է քաղաքականությամբ`կարդում ենք «ՀԺ»-ի այսօրվա` հոկտեմբերի 7-ի համարում: Վաղը, թերթի տեղեկացմամբ,  ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ տեղի է ունենալու Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գործկոմի արտահերթ նիստ, ուր քննարկվելու է ֆեդերացիայի նախագահին անվստահություն հայտնելու հարցը։ Թերթը նշում է, որ նիստին չի մասնակցելու Ալեքսան Ավետիսյանը, ով այս օրերին Շվեյցարիայում մասնակցում է սեմինարի: